«Novus Liber» գրադարանի գրքերը ներկայացվում են առանց տարիքային ադապտացիայի և նախատեսված են 15-ից բարձր տարիքի ընթերցողների համար։
«Novus Liber» թվային գրադարանը ներկայացնում է նոր թարգմանությամբ և խմբագրությամբ հետևյալ գրքերը․
Մատենաշարեր
Իմաստության և փիլիսոփայության դասականներ
ՏԻՐԱԿԱԼԸ
Նիկոլո Մաքիավելի
…մարդիկ հաճույքով փոխում են իրենց տիրակալներին՝ հույս ունենալով, թե դրանով կբարելավեն իրենց կյանքը, և այդ հույսն է նրանց դրդում զենք վերցնել իշխող տիրակալի դեմ։ Սակայն նրանք ի վերջո հիասթափվում են, որովհետև փորձից շուտով համոզվում են, որ վատից անցել են ավելի վատին։
ԿԱՐԴԱԼ ՀԱՏՎԱԾ
ՄՏՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՎԵՍՏԸ
Սուն Ցզի
…եթե ուժերդ տաս անգամ են գերազանցում թշնամուն, կարող ես շրջապատել նրան, եթե հինգ անգամ են գերազանցում՝ կարող ես հարձակվել, եթե երկու անգամ են գերազանցում՝ կարող ես ճեղքել թշնամու բանակը երկու մասի։ Եթե բանակները հավասար են, պետք է փորձես հաղթել թշնամուն խաբեությամբ։ Խուսափի՛ր թշնամուն առճակատվելուց, եթե նա թվով գերազանցում է քեզ։ Եվ նահանջի՛ր, եթե ոչ մի տեսակետից առավելություն չունես։
ԿԱՐԴԱԼ ՀԱՏՎԱԾ
ՄՏՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆ
ԴԱՈ ԴԵ ՑԶԻՆ
Լաո Ցզի
Դժվար չէ կոտրել մի բան, որը փխրուն է ու դյուրաբեկ: Դժվար չէ կորցնել մի բան, որը շատ փոքր է: Ուստի գործել պետք է մինչև խնդիր կառաջանա, իսկ կարգավորել պետք է մինչև անկարգություն կսկվի: Ամենահաստաբուն ծառը սկսել է աճել կորիզից: Ինը հարկանի աշտարակը սկսել են կառուցել մի բուռ հողից: Հազար օրվա ճանապարհը սկսվել է մեկ քայլից: Այն, ինչից ամուր կառչում են, որպեսզի չկորցնեն, կորցնում են։ Իմաստունը ոչնչից չի կառչում, ուստի և ոչինչ չի կորցնում։
ԿԱՐԴԱԼ ՀԱՏՎԱԾ
ՄՏՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆ
ԷՆԽԻՐԻԴԻՈՆ
Էպիկտետոս
Ամեն բան ունի երկու բռնակ․ մեկով այն կարելի է տանել, մյուսով՝ ոչ։ Եթե եղբայրդ անարդար է, մի՛ բռնիր նրան իր անարդարության բռնակից, այդպես դու նրան չես կարողանա տանել: Բռնի՛ր մյուս բռնակից՝ որ նա քո եղբայրն է, որ ձեզ միասին են մեծացրել․ և այդպես դու հարցը կբռնես այն կողմից, որով կարող ես տանել։
ԿԱՐԴԱԼ ՀԱՏՎԱԾ
ՄՏՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆ
ԿԱՄԱՍՈՒՏՐԱ
Վաթսյայանա
…այս գործը պետք է ուսումնասիրեն բոլորը, երիտասարդ, թե՛ հասուն տարիքում: Երիտասարդներն այստեղ կգտնեն իրական ճշմարտություններ, որոնք կուտակված են փորձով և արդեն փորձարկված, մինչդեռ ավելի հասուն տարիքի մարդիկ մեծ առավելություն կստանան` սովորելով որոշ բաներ, որոնք թերևս դուրս են մնացել նրանց կյանքի փորձից… կամ գուցե սովորեն, երբ արդեն չափազանց ուշ կլինի («չափազանց ուշ»` Միրաբոյի անմահ բառերով) սովորածից օգտվելու համար:
ԿԱՐԴԱԼ ՀԱՏՎԱԾ
ՄՏՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
ՆԱՄԱԿՆԵՐ ՈՒՂՂՎԱԾ ԼՈՒՑԻԼԻՈՍԻՆ
Սենեկա
ՇՈՒՏՈՎ
Առասպելներ և հեքիաթներ

ԲԱՂԴԱԴԻ ԺԱՄԻՇԽԱՆԸ ԿԱՄ ՔԵՖՉԻ ԱԲՈՒ ԱԼ-ՀԱՍԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
«Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածու Գիրք Ա
«Ծառերը հաճախ մարդու պես կապրեն, Սիրված են բերքով՝ քաղցր ու առատ։ Անպտուղ ծառը մոռացված կթողնեն, Մինչև չորանա կսկիծով ու վհատ։ Մեր օրերում շատ կան մարդիկ, Որ անզգամ՝ խիղճ ու պատիվ չունեն, Նման ընկերով կարճատես մարդիկ Տուն քանդող թշնամու կարիք չունեն։
ԿԱՐԴԱԼ ՀԱՏՎԱԾ
ՄՏՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆ
ԱԼԱ ԱԴ-ԴԻՆԻ ԵՎ ՀՐԱՇԱԳՈՐԾ ԿԱՆԹԵՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
«Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածու Գիրք Բ
Իսկ Ալա ադ-Դինը վերցրեց կանթեղը, շփեց այն, և իսկույն նրա առաջ հայտնվեց ստրուկ ջինը և բացականչեց․ «Հրամանքիդ ծառան եմ… Հրամանքիդ ծառան եմ, տե՛ր իմ։ Պահանջի՛ր, և քո ցանկությունը հրաման է ինձ համար: Այսուհետ ես քո ստրուկն եմ, քանզի ես ստրուկ եմ նրան, ում ձեռքում է այս կանթեղը, և ոչ միայն ես, այլև կանթեղի բոլոր ջինները հնազանդ ու ենթակա են քեզ։ Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»:
ԿԱՐԴԱԼ ՀԱՏՎԱԾ
ՄՏՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆ
ԱԼԻ ԲԱԲԱՅԻ, ՔԱՌԱՍՈՒՆ ԱՎԱԶԱԿՆԵՐԻ ԵՎ ՍՏՐԿՈՒՀԻ ՄԱՐՋԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
«Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածու Գիրք Գ
…Ալի Բաբան շնորհքով ու խելացի մարդ էր, նա հաճախ նստում էր մտքերի մեջ խորասուզված և չէր հասկանում, թե ինչու էր իրեն նման դառը ճակատագիր բաժին ընկել։ …Եվ հաճախ մտածում էր, թե որքան տարօրինակ է մարդկային բախտը․ մի եղբորը հարստություն է տալիս, իսկ մյուսին՝ կարիք ու փորձություններ։
ԿԱՐԴԱԼ ՀԱՏՎԱԾ
ՄՏՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆ
ՍԻՆԴԲՍԴ ԾՈՎԱԳՆԱՑԻ ՅՈԹ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածու Գիրք Դ
Սինդբադ ծովագնացի արկածների պատմությունը ներկայացնում է նրա յոթ ճամփորդությունները՝ լի վտանգներով, հրաշքներով և անսպասելի բացահայտումներով։ Պատմությունները միավորում են արկածը, երևակայությունը և մարդկային փորձառությունը։
ՇՈՒՏՈՎ
ՄՏՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆԴետեկտիվ և արկածային գրականություն

ԲՈՍՈՐԱԳՈՒՅՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Սըր Արթուր Կոնան Դոյլ
«…ամբողջ կյանքը մի մեծ փոխկապակցված շղթա է, որի բնույթը հասկանալի կդառնա, երբ ուսումնասիրենք անգամ դրա ընդամենը մեկ օղակը։ …Դեդուկցիայի կամ արտածման և վերլուծության գիտությունը կարելի է ձեռք բերել միայն երկար ու համբերատար ուսումնասիրությամբ, և մարդկային կյանքը չի բավարարի անգամ, որպեսզի որևէ մահկանացու հասնի դրա տիրապետման կատարելությանը»։
ԿԱՐԴԱԼ ՀԱՏՎԱԾ
ՄՏՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆ
ՉՈՐՍԻ ՆՇԱՆԸ
Սըր Արթուր Կոնան Դոյլ
…երբ բացառեք այն ամենը, ինչ անհնարին է, մնացածը հենց կլինի ճշմարտությունը։ …Ակամա մտածեցի, թե նա ինչ ահարկու հանցագործ կարող էր դառնալ, եթե իր եռանդն ու խելքը օրենքի դեմ ուղղեր՝ այն պաշտպանելու փոխարեն
ԿԱՐԴԱԼ ՀԱՏՎԱԾ
ՄՏՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆ
ՇԵՐԼՈԿ ՀՈԼՄՍԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
Սըր Արթուր Կոնան Դոյլ
«Շերլոկ Հոլմսի արկածները» պատմվածքների ժողովածու է: Հոլմսի մասին Կոնան Դոյլի գրած երրորդ գիրքն է, որը ներկայացնում է մեծ դետեկտիվի մասնակցությամբ տասներկու հետաքրքիր պատմություններ, որոնցից յուրաքանչյուրը բացահայտում է յուրահատուկ առեղծվածներ՝ հենվելով Հոլմսի սուր դիտողականության, տրամաբանության և վերլուծական մտածողության վրա։
ՇՈՒՏՈՎ
ՄՏՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆ
ԾԵՐԼՈԿ ՀՈԼՄՍԻ ՀՈՒՇԵՐԸ
ՇՈՒՏՈՎ
Գիտական ֆանտաստիկա

ԼՈՒՍԱՍՏՂԸ
Դեյվ Ֆրիեր
«Այդ աստղանավը մի ժամանակ Ջունո կոչվող աստերոիդն էր: …Երկրագունդը ծախսեց ամեն մի ռեսուրս ու հնարավոր միջոց՝ մորքթերի դեմ պատերազմում մարդկությանը դրանով փախուստի հնարավորություն տալու համար… Բայց մարդկության թշնամի մորքթերի ռազմական աստղանավը գտավ մեր հետքը տիեզերքում…
ԿԱՐԴԱԼ ՀԱՏՎԱԾ
ՄՏՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆՀամաշխարհային գրականության դասականներ

ԳՈՒԼԻՎԵՐԻ
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ջոնաթան Սվիֆթ
…Ես չէի կարող անտարբեր մնալ, երբ ողջերին համեմատում էի մեռածների հետ և մտածում, թե ինչպես են այդ հին մարդկանց մաքուր բնածին առաքինություններն ընտրությունների ժամանակ մի բուռ փողի դիմաց վաճառքի հանվում նրանց թոռների կողմից, ովքեր իրենց ձայները ծախելով և տնօրինելով ընտրությունները, իրենք էլ ձգտում են ձեռք բերել այն արատներն ու կոռուպցիան, որոնք կարելի է սովորել միայն արքունիքում։
ԿԱՐԴԱԼ ՀԱՏՎԱԾ
ՄՏՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆ
ԿԱՆԴԻԴ
Վոլտեր
՛
ՇՈՒՏՈՎ

ԳԱՆՁԵՐԻ ԿՂԶԻՆ
Ռոբերտ Լուիս Սթիվենսոն
ՇՈՒՏՈՎ
Գոթիկա և ֆենթեզի

ԴՐԱԿՈՒԼԱ
՛
