Novus Liber-ը անկախ հրատարակչական նախաձեռնություն է, որի նպատակն է դասական և ժամանակակից գրական, փիլիսոփայական և գիտական տեքստերի հայերեն բարձրակարգ թարգմանության, ինչպես նաև հեղինակային գործերի էլեկտրոնային հրատարակումը։ Նախագիծը հիմնված է լեզվական ճշգրտության, խմբագրական պատասխանատվության և գիտական արժանահավատության սկզբունքների վրա։
Novus Liber-ը ձևավորվում է որպես երկարաժամկետ հրատարակչական և գրադարանային նախագիծ՝ միտված կայուն զարգացման և բովանդակության աստիճանական ընդլայնման։
Նախագիծը բաց է համագործակցության համար և նախատեսում է աշխատել տարբեր նախաձեռնող թարգմանիչների և հեղինակների հետ՝ ըստ հրատարակչական ծրագրերի ներգրավելով լեզվական մասնագետների ։