Գլխավոր

Electronic Publishing House and Private Library

«Novus Liber»-ը անկախ հրատարակչական նախաձեռնություն է, որը նվիրված է դասական և ժամանակակից գրական ու գիտական տեքստերի հայերեն թարգմանությունների և հեղինակային գրական և հանրամատչելի մասնագիտական աշխատությունների հրատարակմանը։

Կայքը կառուցման փուլում է:

Բացումը՝ մարտի 10-ին:



Ինչո՞ւ Novus Liber.


Նոր և հին թարգմանված գրքեր

Novus Liber-ը ստեղծվել է որպես ժամանակակից, բայց ավանդույթը հարգող էլեկտրոնային գրադարան։ Այստեղ հավաքված են հանրային սեփականություն համարվող տարալեզու գրքերի հայերեն թարգմանություններ։ Մենք կարևորում ենք հեղինակների և թարգմանիչների ստեղծած ստեղծագործական արժեքները, թարգմանությունների որակը և խորությունը, ինչպես նաև լեզվական լուծումների ինքնատիպությունն ու գիտական հիմնավորումը։ Բոլոր հրապարակվող նյութերը ենթարկվում են լեզվական և խմբագրական ստուգման։


Գրանցված ընթերցողների գրադարան

Այս բաժինը հասանելի է միայն գրանցված ընթերցողներին։ Անդամակցելով գրադարանին՝ այստեղից կարելի է ներբեռնել «Novus Liber» գրադարանի տվյալ պահին հասանելի թվային հավաքածուի բոլոր գրքերը՝ միաժամանակ աջակցելով նոր թարգմանությունների և հրատարակությունների ստեղծմանը։


Ընդլայնվող հավաքածու

Հավաքածուն ձևավորվում է առայժմ միայն հանրային սեփականություն համարվող դասական և ժամանակակից գործերի հայերեն թարգմանություններից՝ պահպանելով տեքստերի գիտական արժանահավատությունն ու գրական ամբողջականությունը։ Գրադարանը պարբերաբար կհամալրվի նոր թարգմանություններով՝ նպատակ ունենալով ստեղծել խորքային, արժանահավատ և ընթերցվող հայերեն գրական միջավայր։ Գրադարանի բացումը կնշանավորվի մի քանի արժանավոր հրատարակություններով, որոնցից որոշները նախատեսված են որպես գրքային շարքերի սկիզբ:


Նոր հեղինակային գործեր

Հրատարակչությունը նպատակ ունի նաև հարթակ տրամադրել անհատական նախաձեռնությամբ ստեղծված նոր կամ նախկինում իրականացված թարգմանությունների, ինչպես նաև նոր գրական գեղարվեստական և ոչ գեղարվեստական գործերի լիարժեք էլեկտրոնային հրատարակման համար։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս թարգմանիչներին և հեղինակներին իրենց ստեղծագործությունները հրատարակել հեշտ և առանց մեծ ծախսերի։ Հարթակը բաց է որակյալ և խմբագրական չափանիշներին համապատասխանող գործերի համար։